Լաուրիլ գլիկոզիդ

1200 AMD70000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Լաուրիլ գլիկոզիդ: Այս նյութը համարձակորեն կարելի է դասել խնայող միջոցների շարքին՝ այն արտադրված է բնական բաղադրիչներից: Ստացվում է եգիպտացորենի և կոկոսի յուղերից: Այս նյութի կիրառությամբ կոսմետիկ միջոցների արդյունքը հրաշալի է, իսկ վնասների դեպքեր գրանցված չեն:

Այս նյութի հիմնական հատկությունն է՝ շրջակա միջավայրում արագ կազմալուծումը: Վերջինիս հետևանքով մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցների արտադրողներ ակտիվորեն օգտագործում են այս նյութը: Այն շատ հաճախ հանդիպում է շամպունների բաղադրությունում:

Լաուրիլ գլիկոզիդը իրենից ներկայացնում է փափուկ հիմք՝ փրփրարտադրության հատկություններով: Օգտագործվում է որպես էմուլգատոր, կոնդիցիոներ և փրփրարտադրող: Այս նյութով շամպունները կարող են ձևափոխել մազերի կառուցվաքը՝ դարձնելով դրանց «լսող» և փափուկ: Նման մազերով հեշտ է ստեղծել պահանջվող սանրվածքը և չի առաջանում որևէ բարդություններ խնամքի ընթացքում: Այս բաղադրիչը նաև մեծացնում է մազերի ծավալը:

Այն լավ մաքրում է կեղտը և ճարպային շերտերը, ինչպես մազերի վրա, այնպես էլ մաշկային ծածկույթներում: Բացասական ազդեցության տվյալներ առկա չեն: Այն հանդիսանում է բացարձակ անվտանգ բաղադրիչ, այդ իսկ պատճառով համապատասխանում է բոլոր տեսակի մազերի համար: Բացի կոսմետիկ միջոցների, այս նյութը կիրառվում է որպես մաքրող միջոց արդյունաբերական և կենցաղային ոլորտներում:

Կարող է տալ խառնուրդին մածուցիկություն: Այն ակտիվորեն ավելացնում են երեխաների համար նախատեսված շամպունների բաղադրության մեջ, լոգանքի փրփուրների, գելերի և անձնական հիգիենայի միջոցների բաղադրության մեջ: Այն թունավոր չէ, այդ իսկ պատճառով մարդու օրգանիզմին վնաս չի հասցնում:

Այս նյութի օգտակար հատկություններին կարելի է դասել փափկությունը, հրաշալի մաքրող էֆֆեկտը և մազերի կոնդիցիանավորումը:

Լաուրիլ գլիկոզիդի օգտագործման հիմնական ուղղությունները․
  1. Շամպուններ (թեփի դեմ, կոնդիցիոներներ, ամենօրյա օգտագործման և այլն):
  2. Հեղուկ օճառ,
  3. Լոգանքի գել,
  4. Լոգանքի փրփուրներ,
  5. Ատամի մածուկներ,
  6. Դեմքի մաքրման միջոցներ:Լաուրիլ գլիկոզիդ
Լաուրիլ գլիկոզիդի հիմնական հատկությունները․
  1. Ստացվում է 100%-ով վերականգնվող բուսական ծագման հումքից,
  2. Բացառիկ և ապացուցված փափկություն,
  3. Հրաշալի մաքրող հատկություններ,
  4. Ծակոտիների խորը մաքրում,
  5. Համապատասխանում է ուլտրափափուկ և ամենօրյա մաքրմանը,
  6. Համատեղելի է բազմաթիվ բաղադրիչների հետ:

Ակտիվ նյութերի պարունակություն՝ 50-52%:

Լուծելիություն՝ լուծվում է տաք ջրում:

pH` 11.5-12.5

Ներմուծման տոկոս՝ 2-35%:

Պահպանումը․ պինդ փակ վիճակում, պահպանել սառելուց և տաքանալուց: 38*C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում կարող է նկատվել բյուրեղացում և մգացում: Այդ դեպքում օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այս նյութը տաքացնել մինչ 50*C և խառնել:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

100գ, 250գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։