Նկարագրություն
Կաթնաթթու ՝ սննդային հավելում, թթվայնության կարգավորող։ Լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերությունում։ ԱՊՀ երկրներում թույլատրված է օգտագործման առանց սահմանափակումների։ Կաթնաթթուն իրենից ներկայացնում է սիրոպաձև գիգրոսկոպիկ դեղնավուն հեղուկ, որը ունի թեթև արտահայտված կաթնաթթվին բնորոշ հոտ և թթու համ։
Կաթնաթթուն ունի հետևյալ կոսմետիկ ազդեցությունները․
- Խոնավեցնում է մաշկը՝ հանդիսանում է խոնավությունը պահպանող ագենտ,
- Կարգավորում է լիպիդային փոխանակությունը,
- Սպիտակեցնում է մաշկը, «լուսավորում» է պիգմենտային կետերը,
- Նպաստում է մաշկի մահացած բջիջների արտահանանը և խթանում է ռեգեներացիայի պրոցեսը,
- Ուժեղացնում է դերմիսում կոլագենի և գլիկոզամինոգլիկաների սինթեզը՝բարձրացնելով մաշկի տոնուսը և էլաստիկությունը,
- Հեռացնում է սև կետիկները, մաքրում և նեղացնում է ծակոտիները,
- Նպաստում է ակնեի հեռացմանը՝ կատարում է հակաբորբոքային և հակաօքսիդացնող գործառույթներ,
- Փոքրացնում է փոքր կնճիռների խորությունը,
- Փոքրացնում է ստրիաների չափը (растяжка),
- Կարգավորում է մաշկի pH-ը,
- Ճարպագեղձերում և մազային ֆոլիկուլներում կարգավորում է էպիթելիզացիայի պրոցեսը։
Կոսմետիկայում օգտագործման ոլորտները․
- Մաքրող, վերականգնող, երիտասարդեցնող միջոցներ,
- Խոնավեցնող միջոցներ,
- Սպիտակեցնող միջոցներ,
- Յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի խնամքի միջոցներ,
- Պիլինգներ (կաթնաթթվի հիմքի վրա պիլինգները տալիս են արտահայտված երիտասարդեցնող էֆֆեկտ, որոնք արդյունքով համեմատելի են դեմքի ձգման պրոցեդուրայի հետ, լավացնում և հարթեցնում են մաշկի կառուցվածքը, ուժեղացնում են մաշկային հյուսվածքների ռեգեներացիան, նպաստում են կոլագենի սինթեզին, նկատելի սպիտակեցնում և խոնավեցնում են մաշկը),
- Շամպուններ։ Կաթնաթթու
Հավելյալ։
Ցանկալի չէ օգտագործել կաթնաթթվով կոսմետիկան ամռանը, արևի բարձր ակտիվության ժամանակ, քանի որ երիտասարդ բջիջները ավելի հակված են ՈՒՄ ճառագայթմանը, որը կարող է նպաստել մաշկի պիգմենտացմանը։ Կաթնաթթվող միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է համադրել դրանք ՈՒՄ ֆիլտրեր պարունակող միջոցների հետ, ինչպես նաև մաշկը հանգստացնող և մելանինի արտադրությունը նվազեցնող միջոցների հետ։ Չի առաջարկվում օգտագործել կաթնաթթվով միջոցները մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկը բարակ է՝ շուրթերի և աչքերի շրջաններ։ Անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել զգայուն մաշկի պարագայում։
Առաջարկվում է մինչ կոսմետիկ միջոցի կիրառումը կատարել տեղային թեստ։ Կաթնաթթուն համատեղելի չէ քսանթանի հետ։ Վնասված մաշկին չքսել։
Օգտագործում։
pH-ի օպտիմալ ցուցանիշը, որի դեպքում տվյալ թթուն արդյունավետ է՝ 3-4։ Բարձր ցուցանիշների դեպքում կաթնաթթուն կորցնում է իր հատկությունները։ Սակայն, երկարաժամկետ օգտագործել ցածր pH–ով միջոցներ չի առաջարկվում։ Այս կերպ, օպտիմալ է օգտագործել կաթնաթթուն պիլինգների, տոնիկների և շիճուկների բաղադրությունում։ Կաթնաթթվով պիլինգները տալիս են վառ արտահայտված երիտասարդեցնող էֆֆեկտ։
Կաթնաթթուն հանդիսանում է հրաշալի բաղադրիչ կրեմերի համար, որոնք նախատեսված են մաշկի կոպտացած շերտերի համար։ Բացի դա, կաթնաթթուն զգալի լավացնում է «զրոյից» օճառի հատկությունները։
Ներմուծման տոկոս․
- Օճառներ՝ մինչև 3%,
- Տոնիկներ և կրեմեր՝ 0.1-0.5%,
- Մազերի խնամքի միջոցներ՝ 1-3%,
- Պիլինգներ՝ 4-10%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն