Կապրիլիկ

1000 AMD12000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կապրիլիկ – բնական կոկոսի յուղի բաղադրիչներից մեկը: Համարվում է չեզոք, արտահանվում է կիսասինթետիկ եղանակով: Կիրառելի է էթանոլի և ճարպային բաղկացուցիչների հետ խառնման համար: Օգտագործվում է կրեմերում, որպես յուղային մասի փոխարինիչ (մասամբ կամ ամբողջովին)՝ թողնելով մաշկի վրա հաճելի զգացողություն:

Հիմնական առավելություններն են․
  1. Հեղուկացնում է կոսմետիկ միջոցները,
  2. Բարձրացնում է բուսական միացությունների կայունությունը,
  3. Թույլ է տալիս բաղադրությունում փոխարինել բուսական ծագման յուղերի մի մասը կամ ամբողջովին,
  4. Ամրեցնում է էմուլսիաները,
  5. Փափկեցնում է մաշկային ծածկույթը և թողնում է հաճելի շոշափելի զգացմունքներ:

Ի շնորհիվ բնական ծագման կապրիլիկը ունի լավ համատեղելիություն կոսմետիկ միջոցներում բնական բաղադրիչների հետ՝ չքայքայելով դրանց ամբողջականությունը: Բացի այդ այն հրաշալի կերպով ամրացնում է էմուլսիայի հատկությունները՝ ուժեղացնելով նրա ազդեցությունը: Թույլ մածուցիկությունը թույլ է տալիս պահպանել վիտամմները և լուծելի ճարպերի ակտիվները:

Առաջարկվում է օգտագործել տարբեր կոսմետիկ պրոդուկտներում՝ շրթներկեր, արևայրուքի կրեմեր, օծանելիք և այլն:

Կապրիլիկը անվտանգ նեկամեդոգեն բաղադրիչ է: Բարձր որակի երաշխիքն է ԷկոՍերթ սերտիֆիկատը: Չի հանդիսանում էմուլգատոր և դասում են չեզոք յուղերի շարքին:

Այս բաղադրիչը հեշտորեն խառնվում է էթանոլի և ճարպային յուղերի հետ, ունի թեթև կառուցվածք: Թույլ է տալիս ստեղծել պրոդուկտներ ինչպես յուղոտ, այնպես էլ զգայուն մաշկի համար: Չի առաջացնում ալերգիա:

Կապրիլիկի կոսմետիկ հատկություններն են․
  1. Փափկեցնում մաշկը և կատարում է կոնդիցիոների դեր,
  2. Լավացնում է կոսմետիկ միջոցների տակտիլ ցուցանիշները,
  3. Բարձրացնում է դեկորատիվ կոսմետիկայի կայունությունը,
  4. Կարող է փոխարինել բազային յուղերը,
  5. Ակտիվ նյութերը անցկացնում է լիպիդային պատնեշի միջով,
  6. Կայունացնում է էմուլսիաները,
  7. Չի խցանում ծակոտիները՝ թույլ է տալիս, որ մաշկը շնչի,
  8. Կարելի է օգտագործել որպես լուծիչ և ճարպալուծելի բաղադրիչների փոխադրիչ:Կապրիլիկ
Կապրիլիկի օգտագործման ոլորտները․
  1. Մարմնի և դեմքի կրեմեր,
  2. Սափրվելու միջոցներ,
  3. Դեկորատիվ կոսմետիկա,
  4. Անձնական գիգիենայի մաքրող միջոցներ,
  5. Դեմակիյաժ,
  6. Արևից պաշտպանիչ միջոցներ,
  7. Մանկական կոսմետիկա․
  8. Մաշկաբանական շիճուկներ և քսուքներ:
Կապրիլիկի օգտագործման եղանակը

Ավելացվում է ճուղային ֆազայի կամ էթանոլի մեջ 1-100%, խառնվում է մինչ ամբողջական լուծումը, ապա ավելացվում է բաղադրատոմսի մեջ: Կապրիլիկը թույլ է տալիս ստեղծել կոսմետիկ միջոցներ մեծ քանակությամբ յուղերով, բայց միաժամանակ պահպանում է հաճելի հյուսվածքը:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

50մլ, 250մլ, 500մլ, 1լ, 10լ, 100լ, 250լ, 1000լ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։