Կեչի կուպր (Дёготь берёзовый)

1000 AMD170000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կեչի կուպր (Дёготь берёзовый) ՝ բնական միջոց մաշկի և մազերի խնամքի համար, մաշկային հիվանդությունների բուժման միջոց:

Կուպրը ստանում են կեչու կեղևից: Դրա բաղադրության մեջ մտնում են ավելի քան 10 000 օգտակար տարրեր, այդ թվում ֆիտոցինդներ և կրեզոլներ՝ հակաբորբոքային միջոցներ, հականեխիչով գվայակոլ,  հակաբորբոքային էֆֆեկտով և անտիսեպտիկ ֆենոլ:

Կեչի կուպրը համարվում է անտիսեպտիկ: Մատուցում է հակաբորբոքային, վերականգնող և ինեսկտիցիդ ազդեցություններ: Կեչի կուպրի օգտագործումը նպաստում է հյուսվածքների արյան շրջանառության լավացմանը, խթանում է օրոգովենացման գործընթացը:

Դեղագործության մեջ կուպրը օգտագործվում է որպես քսուքների բաղադրիչ: Կոսմետիկ արդյունաբերությունը կուպրի հիման վրա արտադրում է մազերի և մաշկի խնամքի միջոցներ:

Կեչի կուպրը օգտագործում են հետևյալ խնդիրների բուժման համար․

  1. Էկզեմաներ,
  2. Քոս,
  3. Անգինա,
  4. Փսորիազ,
  5. Տուբերկուլյոզ,
  6. Թարախային վերքեր,
  7. Տրոֆիկ խոցեր,
  8. Սնկեր մաշկի վրա,
  9. Այվածքներ,
  10. Ցրտահարություններ և այլն:

Կեչի կուպրը արդյունավետ է հետևյալների համար․

  1. Մաշկի քոր,
  2. Ցան,
  3. Արտաքին տուբերկուլյուզ,
  4. Ստոմատիտ,
  5. Արյունահոսություններ,
  6. Գանգրենա,
  7. Ուռուցքներ,
  8. Բոր,
  9. “Բնական ծաղիկ” և այլն:Կեչի կուպր (Дёготь берёзовый)

Կոսմետիկայում կեչի կուպրը օգտագործում են յուղոտ և թափվող մազերի համար, ինչպես նաև պռոբլեմատիկ մաշկի համար:

Բարձր արդյունավետություն պարունակող միջոց է թեփի և հավելյալ յուղայնության դեմ պայքարում: Ապահովում է գլխամաշկի արյան շրջանառության կարգավորումը, որի արդյունքում մազարմատները սնուցվում են և խթանվում է աճի արագությունը: Կուպրը կարող է օգտագործվել տարբեր կոսմետիկ միջոցներում՝ շամպուններ, զրոյից օճառ, դիմակներ, քսուքներ և լասյոններ:

Ներմուծման տոկոս՝ պրոֆիլակտիկ միջոցներ՝ 2-3%, բուժիչ միջոցներ՝ 3-8%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

30գ, 100գ, 250գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։