Նկարագրություն
Կերատինի հիդրոլիզ – վերաբերվում է ֆիբրիլ սպիտակուցների խմբին: Տիրապետում է մեխանիկական ամրության: Կերատինը ամրությամբ զիջում է միայն խիտինին:
Մարդու մազերի և եղունգների կառուցվածքը ձևավորվում է կերատինից: Այս սպիտակուցը նաև մեծ քանակությամբ առկա է խոշոր եղջերավոր կենդանիների եղջուրներում, թռչուների փետուրներում և այլն:
Կերատինը իր կառուցվածքով բաժանվում է․
- α կերատիններ – հիմնականում, սրանք կերատիններ են, որոնք մարդու մազերի և եղունգների հիմքն են հանդիսանում: 7,0 թթվայնության մակարդակի դեպքում չեն լուծվում ջրում,
- β կերատիններ – ավելի ամուր:
Կերատինի բաղադրություն․
- Ամինաթթուներ՝ածխաջրային կողային շղթայուվ (գլիցին, ալանին, վալին և այլն),
- Հիդրոխիլ պարունակող ամինաթթուներ (սերին, թրեոնին, տիրոզին),
- Դիկարբոնատային ամինաթթուներ (ասպարատիկ և գլուտամինատային թթուներ, դիկարբոնատային ամինաթթուների ամիդներ),
- Հիմնական բնույթի ամինաթթուներ (լիզին, գիստիդին և այլն),
- Հետերոցիկլային ամինաթթուներ (տրիպտոֆան),
- Ծծումբ պարունակող ամինաթթուներ (ցիստին, մետեոնին):
Մսի արդյունաբերության մնացորդներից ստացվում են α կերատիններ, որոնք հետագայում օգտագործվում են ամինաթթուներ ստանալու համար:
Կերատինը նշանակվում է օգտագործման չոր, փխրուն և վնասված մազերի, ինչպես նաև փափուկ և փխրուն եղունգների ժամանակ:
Կերատինի հիդրոլիզ օգտագործում են մազերի խնամքի միջոցների արտադրման ժամանակ, գեղեցկության սրահներոմ “բրազիլական կերատինացում” ժամանակ (կերատինային հարթեցում) և տնային պայմաններում (մազերի հարթեցման, ինչպես նաև շամպուների մեջ ավելացման համար):
Արտադրված է Իտալիայում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն