Նկարագրություն
Կոլագեն (DesamidoCollagen K 1.5) – ֆիբրիլ սպիտակուց, որը հանդիսանում է բոլոր բազմաբջիջ կաթնասունների միացումային հյուսվածքների հիմքը, ինչպես նաև որոշ ձկների և փափկամարմինների: Կոլլագենի շնորհիվ մաշկը պահպանում է հարթություն, ճկունություն և չի ծածկվում կնճիռներով: Կոլագեն
Կոլլագենի հատկությունները, որոնք օգտագործվում են կոսմետիկայում․
-
-
- Երիտասարդեցնող: Կոլլագենը կոսմետիկայում խթանում է մաշկի ֆիբրոբլաստներին սինթեզել նոր կոլլագենային մանրաթելեր, բարձրացնում է ձգությունը և ճկունությունը, կանխարգելում է կնճիռների ի հայտ գալը և հարթեցնում է արդեն առաջացներին, զգալիորեն դանդաղեցնում է մաշկի ծերացումը:
- Խոնավեցնող: Կոլլագենը կոսմետիկայում ձևավորում է մաշկի վրա խոնավություն պահպանող շերտ, նպաստում է խոնավության հավաքմանը խորը շերտերում և հստակորեն հարթեցնում է մաշկը: Կոլլագենային թաղանթի չորացման ժամանակ մաշկը ձգվում է և մի քանի ժամ ապահովում է կայուն լիֆտինգային էֆֆեկտ: Քանի որ կոլլագենի մոլեկուլները բավականին խոշոր են և չեն անցնում մաշկի խորը շերտեր՝ այն առաջացնում է թաղանթ մաշկի մակերևույթին, որի հաշվին խոնավությունը պահպանվում է մաշկի մեջ և հարթեցնում է այն:
- Վերականգնող: Կոլլագենը իր մանրաթելերի ճկունության շնորհիվ ընդունակ է զգալիորեն արագացնել այրվածքների, խոցերի, կտրվածքների, քերծվածքների արագ վերականգնման գործընթացը:
- Ամրեցնող: Կոլլագենը ամրեցնում է մազի կառուցվածքը, տալիս է ճկունություն եղունգներին:
-
Կիրառությունը կոսմետիկայում․
- Դեմքի մաշկի ամենօրյա խնամքի կրեմեր և շիճուկներ,
- Ամենօրյա կամ կուրսային խնամքի դիմակներ,
- Աչքերի շուրջ նուրբ մաշկի ձգության բարձրացման շիճուկներ,
- Ստրիաների դեմ միջոցներ։
pH-ի դիապազոն՝ 3.5-4.0։
Այս պրոդուկտը շատ զգայուն է տաքացմանը։ Այն անհրաժեշտ է ավելացնել էմուլսիայի մեջ 40C-ի ջերմաստիճանից իջենելուց հետո։
Անհրաժեշտ է պահել չոր և արևի ճառագայթներից պաշտպանված վայրում։ Ցանկալի է սառնարանի թևիկին։
- Օգտագործման առաջարկվող չափաքանակ.Կոլագեն
- Մաշկի խնամքի միջոցներ՝ 1-3.5%,
- Մարմնի լոսյոն՝ 0.5-3%,
- Սափրվելուց հետո՝ 0.5-4%,
- Արևից հետո՝ 0.5-4%,
Արտադրվել է Գերմանիայում
Պահպանել չոր և մութ տարածքում 10-25°C ջերմաստիճանի պայմաններում:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն