Նկարագրություն
Կոֆեին բնական՝ ալկալոիդ, որը խթանում է նեռվային համակարգը և մետաբոլիզմը: Բնական կոֆեինը պարունակվում է սուրճի հատիկներում, թեյի տերևներում, կակաոյի պտուղներում, մատեյում և այլն: Կոֆեինը ստանում են նաև թեյի ծառի տերևներից և կոֆեի հատիկներից:
Լուծվում է ջրում՝ ավելի հեշտ տաք ջրում, շատ դժվար սպիրտում:
Կոֆեինի քանակական պարունակություն՝ ոչ պակաս քան 98.5%:
Խոնավորություն՝ ոչ ավել քան 1.5%:
Կոֆեինի հիմնական առանձնահատկությունները․
- Խթանիչ (բարձրացնում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը),
- Միզամուղ,
- Ձգող,
- Տոնուսավորող,
- Հակաօքսիդանտ,
- Կծկող,
- Դեզոդորանտ,
- Ճարպ այրող,
- Վերականգնող (կարգավորում է մաշկի ջրային լիպիդային հավասարակշռությունը):
Կոֆեինը բարձրացնում է զարկերակային ճնշումը, արագացնում է մարսողականությունը և ակտիվացնում է բջջային նյութափոխանակությունը, հանում է հոգնածությունը և բարձրացնում է տրամադրութունը, լավացնում է հիշողությունը և կարգավորում է ստամոսք-աղիքային համակարգը:
Կոֆեինը լայնորեն կիրառվում է էներգետիկ խմիչքների, սպորտսմենների սննդի, ակտիվ հավելումների արտադրության ժամանակ:
Ուժեղացնում է մաշկի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել մաշկի տակի նստվածքների հետ:
Կոֆեինը հանդիսանում է բնական, բուսական խթանիչ: Դրա օգտագործումը բարձրացնում է դիմացկությունը ֆիզիկական պարապմունքների ժամանակ և օգնում է (կարելի է ասել ստիպում է) օրգանիզմին այրել ճարպային նստվածքները:
Ի շնորհիվ իր բուժական հատկություններին՝ կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում է մարդու մոտ ֆիզիկական ակտիվությունը և մեծացնում է էներգիան, ինչպես նաև ընդհանուր առմամբ բարձրացնում է տրամադրությունը: Կոֆեինը հանդիսանում է մեծ քանակության դեղամիջոցների բաղադրիչ:
Կոֆեինը կոսմետիկ միջոցների արտադրությունում օգտագործվում է հետևյալներում․
- Կրեմեր, պիլինգներ, սկռաբեր, լասյոններ և այլն,
- Հակացելյուլիտային կոսմետիկա,
- Արևայրուքի միջոցներ,
- Դիմակների պատրաստում,
- Մարմնի փաթաթում,
- Բնական օճառ և այլն: Կոֆեին բնական
Կոֆեինի ազդեցությունը մազերի վրա․ արագացնում և խթանում է աճը, պայքարում է դրանց անկման դեմ, ուժեղացնում է արյան շրջանառությունը:
Կոֆեինի ազդեցությունը մաշկի վրա․ Տոնուսավորում է մաշկը, բարձրացնում է դրա ձգությունը և ճկունությունը, ձգում է դերման:
Կոֆեինը շատ հաճախ օգտագործվում է ցելյուլիտի դեմ պայքարում, օգնում է մարմնի ձևավորման գործընթացում, բաժանում է ճարպային նստվածքները, հարթեցնում է կնճիռները, լավացնում է դիմագծերը:
Հեռացնում է կապտուկները և այտուցները:
Առաջարկվող ներմուծման տոկոս.
Աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոցներ՝ 0.5-1%,
Հակացելյուլիտային միջոցներ՝ 3-7%,
Դեմքի կոսմետիկա՝ 1-3%,
Մազերի խնամքի միջոցներ՝ 1-4%:
Ներմուծել ջրային ֆազայի մեջ(գոլ ջրում):
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն