Նկարագրություն
Հիդրովանս – խոնավեցնող բաղադրիչ: Ապահովում է էպիդերմիսի արդյունավետ խոնավեցում: Չի առաջացնում կպչուն և յուղոտ թաղանթ մաշկի վրա՝ տալով խնամող միջոցնեին հաճելի կառուցվածք:
Պինդ նյութերի տոկոս՝ 45-55%, pH` 6.0-8.5%:
Համեմատելով հիդրովանսը ավելի թանկարժեք անալոգների հետ, ինչպիսին է հիալուրոնաթթուն, կարելի է վստահ ասել, որ այն արդյունավետ կերպով ապահովում է մաշկի խնամքը:
Հիդրովանսը կարող է բնական կերպով պահել խոնավությունը, բարձրացնել պրոդուկտի սենսորային ցուցանիշները, բարձրացնել մաշկի տուրգոռը և ճկունությունը: Այս հավելանյութը լավացնում է էմուլսիայի կայունությունը սառեցման և հալեցման ֆազայում:
Հիդրովանսը համատեղելի է շատ բաղադրիչների հետ, որը թույլ է տալիս արտադրողներին բաղադրիչների մեծ ընտրություն կատարել:
Լավ կլանում և պահում է ջուրը, փափկեցնում է չոր մաշկը, թուլացնում է ցավոտ զգացմունքները:
Եթե համեմատենք հիդրովանսը այլ խոնավեցնող հավելանյութերի հետ (գլիցերին, սորբիտոլ և այլն), ապա հիդրովանսի առավելությունը առավել ակնհայտ է: Առավել զգալի է կոսմետիկ միջոցների կիրառումից հետո:
Հիդրովանսը համարվում է հետևյալ պրոդուկտերի բաղադրիչ․
- Արևայրուքի կոսմետիկա (ավտոզագար, միջոցների արևայրուքից առաջ և հետո, և այլն):
- Դեկորատիվ կոսմետիկա:
- Լոգանքի կոսմետիկա (շամպուններ, գելեր, բալզամներ և այլն):
- Մանկական կոսմետիկա:
- Մազերի կոսմետիկա:
- Դեմքի մաշկի խնամքի միջոցներ:
- Դեպիլյատորներ, դեզադորանտներ և այլն:Հիդրովանս
Առավելություններ․
- Այլ ակտիվների հետ համադրության լայն սպեկտր,
- Բարձրացնում է էմուլսիայի կայունությունը,
- Չի փոխում պատրաստի պրոդուկտի կոնսիստենցիան,
- Մաշկի խոնավեցման և ճկունության բարձրացման արդյունավետությունը ապացուցված է բազմաթիվ միջազգային փորձաքննություններով:
- Անվտանգ է և թույլատրված է օգտագործման բոլոր “տեղերի” մաշկերի համար՝ ներառյալ ամենազգայունները:
Ներմուծման տոկոս՝ 1-20%, կրեմերում՝ 5-7%, շամպուններում և դիմակներում՝ 1-5%, տոնիկներ և լասյոններ՝ մինչև 20%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն