Պարաֆին Պ-2 (Парафин)

3500 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Պարաֆին Պ-2 – առավելագույն ածխաջրերի (ալկանների) ոսկանման խառնուրդ՝ մեծամասնությամբ բաղադրության նորմալ կառուցվածքով:

Պարաֆինը ստանում են նավթի վերամշակման ժամանակ: Այն չունի հոտ և համ, սակայն, շատ լավ պահպանում է ջերմությունը: Վերջինիս շնորհիվ պարաֆինոթերապիան թույլ է տալիս հանել շատ հիվանդությունների սիմպտոմները:

Նույնիսկ մինչև 70°C տաքացնելու դեպքում պարաֆինը չի կարողանում վառել մաշկը, քանի որ իր տաքությունը տալիս է դանդաղ և հավասարաչափ:

Հաճախ պարաֆինոթերապիան օգտագործվում է կոսմետոլոգիայում․ դեմքի համար հատուկ դիմակների օգնությամբ կարելի է ազատվել կնճիռներից և ձգել կոնտուրը, համանման պատրաստուքների միջոցով ձեռքերի և ոտքերի համար կարելի է հանել հոգնածությունը և լարվածությունը:

Ինչպես մի շարք բուժման եղանակները, այնպես էլ պարաֆինոթերապիայի պրոցեդուրան տիրապետում է մի շարք առավելություններ․

  1. Պարբերաբար կատարելով պարաֆինոթերապիայի վաննաներ՝ կարելի է ձերբազատվել մաշկի ճաքերից, չորությունից և կեղևազատումներից, ինչպես նաև երիտասարդանալ:
  2. Պարաֆինը թույլ է տալիս արագ ազատվել ցավային զգացումներից, որոշ դեպքերում գործում է ավելի արդյունավետ, քան որոշ դեղամիջոցներ:
  3. Մեծ քանակությամբ բժիշկներ խորհուրդ են տալիս իրենց հիվանդներին պարաֆինաբուժությունը, քանի որ այս եղանակի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է:
  4. Հեղուկ պարաֆինը հրաշալի կերպով խոնավեցնում է մաշկը և թույլ է տալիս արագ ձերբազատվել կեղևազատումից: Բացի դա, այս միջոցի ազդեցության ներքո լավանում է արյան շրջանառությունը, դուրս են բերվում շլակերը և տոքսինները:

Պետք է հաշվի առնել, որ պարաֆինոթերապիան ոչ թե հիմնական, այլ հավելյալ բուժում է: Դրա միջոցով հանում են միայն սիմպտոմները, այլ ոչ թե հիվանդության պատճառները:

Պարաֆինը լուծվում է միներալ յուղերում և օրգանական լուծիչներում: Չի լուծվում սպիրտում և ջրում:

Հալման ջերմաստիճանը՝ 45-60°C:

Պարաֆին Պ-2 օգտագործում են․
  1. Մոմերի արտադրությունում,
  2. Պարաֆինոտերապիայի ժամանակ,
  3. Ֆլորենցյան սաշեներ պատրաստելիս:Պարաֆին Պ-2

Պարաֆինը մոմերի համար:

Պարաֆինից պատրաստում են դեկորատիվ մոմեր տնային պայմաններում՝ խառնելով այն ցերեզինի և ստեարինի հետ, որոնք տալիս են մոմերին սպիտակություն և փափկություն, ինչպես նաև ավելացվում է ոսկ: Վերջինս հաճախ ավելացվում է դեկորատիվ և տնտեսական մոմերի արտադրման ժամանակ:

Ինչպես պատրաստել մոմեր․ Վերցնում ենք 70% պարաֆին և 30% ցերեզին: Ցերեզինը ավելացվում է, որպեսզի մոմերը չհոսեն, քանի որ այս նյութը ունի ավելի մեծ հալման ջերմաստիճան, քան պարաֆինը: Եթե պարաֆինից մոմերի արտադրամն ժամանակ ավելացնենք գունանյութեր  և եթերայուղեր կամ հատուկ հոտավորիչների նախատեսված մոմերի համար, ապա կստացվի հրաշալի դեկորատիվ մոմեր:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

100գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։