Պրոպիլեն գլիկոլ (Пропиленгликоль USP)

700 AMD25000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Պրոպիլեն գլիկոլ USP ` իրենից ներկայացնում է օրգանական միացություն առանց գույնի, թափանցիկ և մածուցիկ: Գրեթե առանց հոտի, թեթև արտահայտված քաղցր համով: Ժամանակակից քիմիայում կիրառում են դրա հոմանիշները՝ α պրոպիլեն գլիկոլ, 1,2-պրոպանդիոլ, 1,2 – դիօքսիպրոպան, պրոպան – 1,2- դիոլ:

Ավելի պարզ ասած՝ այս նյութը ստանում են նավթամթերքներից՝ սուբլիմանացիայի մեթոդի կիրառմամբ, մաքրման և ապրոբացիայի մեթոդներով: Այն համադրելի է կենդանական ծագման բջիջներին հետ:

Ունի կիրառման խոշոր սպեկտր: Առաջին հերթին առանց դրա չի կարող գործել սննդային արդյունաբերությունը և կոսմետիկ միջոցների ոլորտը:

Տվյալ պահին այն ակտիվորեն կիրառվում է հետևյալ արտադրություններում․
  1. Դեղամիջոցներ (ներարկվող և բերանով ընդունվող դեղամիջոցներ՝ Դիազեպամ և Լորազեպամ):
  2. Պարենային ապրանքներում որպես E1520 հավելում (դիսպերգիրացնող, փափկեցնող և խոնավություն պահպանող ագենտ, սննդային պրոդուկտների կոնսերվանտ, լուծիչ), ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլացված խմիչքներում, էներգետիկ խմիչքներում, թխվածքաբլիթներում, բիսկվիթային ռուլետներում, կոնֆետներում և այլ հրուշակեղենային ապրանքերում:
  3. Թռչնի մսի թրջման ժամանակ, ավելի հազվագյուտ մրգերի և հատապտուղների ժամանակ՝ քաշը ավելացնելու նպատակով:
  4. Ծխախոտային արտադրությունում:
  5. Կենդանիների կերեր:
  6. Էլեկտրոնային ծխախոտների հեղուկներ:
  7. Կոսմետիկայում (Պրոպիլեն Գլիկոլ USP հրաշալի կերպով պահում է խոնավությունը և փափկեցնում է), անձնական հիգիենայի միջոցներում, էլիքսիրներում և մարմնի լասյոններում, էմուլսիաներում, մածուկներում, շամպուններում, կրեմերում և շրթներկերում:
  8. Սննդային գունանյութերում և հոտավորիչներում, որոնք օգտագործվում են պարենային ապրանքների արտադրման ժամանակ:
  9. Պլաստմասսաներում:
  10. Որպես հովացուցիչ և լուծիչ միջոց:
  11. Բնակելի տներում և հասարական նշանակության շենքերում ջեռուցման, օդափոխանակության և հովացման համակարգերում:
  12. Սննդային արդյունաբերությունում հովացման համակարգերում և այլ թերմոփոխանակման սարքավորումներում:

Բարձր աբսորբացման և լուծման հատկությունների շնորհիվ օգտագործվում է բույսերի էկստրակցիայի ժամանակ:

Արդյունավետ փափկեցնում է մաշկը, հեշտացնում է մազերի սանրման հնարավորությունը: Պահում  է խոնավությունը և հանդիսանում է օգտակար նյութերի միջնորդ, մաշկի վրա թողնում է թեթև սառեցման ազդեցություն: Տիրապետում է կոնսերվացման և բակտերիցիդ հատկությունների:

Թույլ է տալիս արդյունավետ կերպով փոխարինել սպիրտը գլիցերային օճառի պատրաստման ժամանակ: Տալիս է հրաշալի թափանցիկություն, հաճելի զգացումներ օգտագործման ժամանակ: Նման օճառը, ի տարբերություն սպիրտով օճառի, չի չորացնում մաշկը և տիրապետում է լավ փրփրարտադրության:

Ներմուծման տոկոս՝ 1-15%, «զրոյից» գլիցերինային օճառների համար մինչև 45%:

Պահել չոր, սենյակային ջերմաստիճանային պայմաններում: Թույլ չտալ արևի ճառագայթների ուղղակի ազդեցություն:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

100գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։