Օլիվեմ 1000

1100 AMD60000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Օլիվեմ 1000 – բուսական էմուլգատոր «յուղ/ջուր» տեսակի՝ բնական ծագման: Ստացվում է ձիթապտղի յուղից և համադրվում է մեծ քանակությամբ ակտիվ միջոցների և թթվայնության մակարդակի PH լայն դիապազոնում (3-ից 12):

Օլիվեմ 1000 – ը ներկայացված է սպիտակ թեփի տեսքով, պինդ, լուծվում է յուղի մեջ: Կարող է ձևավորել լամելյար էմուլսիաներ:  Չի դասվում պոլիէթիլեն գլիկոլների դասին:

Հալման ջերմաստիճան՝ 60 – 75 C0

Սպիտակեցման ցուցանիշ ՝ 120 – 140

рН (SOL 15%) – 5-7

HLB – 12

Օլիվեմ 1000 – նոր սերնդի «կանաչ» էմուլգատոր, որը իր մեջ ընդգրկում է բարդ ճարպային թթուներ, որոնք լիպիդային կառուցվածքով նմանատիպ են դերմայի հետ, ինչպես նաև աջակցում են և վերականգնում են մաշկի ամբողջականությունը:

Այս էմուլգատորի կիրառումը կոսմետիկայի արտադրությունում դարձնում է միջոցները ավելի հաճելի և հարմարավետ մաշկին քսելու համար:

Օլիվեմ 1000 – ը ինքնաէմուլգացվող բաղկացուցիչ է, որը միաժամանակ կարող է հանդես գալ ինչպես ճարպային ֆազայի աղբյուր, այնպես էլ էմուլգատոր: Այսինքն, կրեմը կարելի է պատրաստել մեկ տարայում ջրային ֆազայի հետ և արդյունքում ստանալ թեթև գելային էմուլսիա:

Օլիվեմ 1000-ի հատկությունները․

  1. Խոնավեցում,
  2. Տեղափոխող (շատ լավ տեղափոխում է ակտիվները մաշկի խորը շերտեր),
  3. Փափկեցնող,
  4. Օգտագործման դյուրավետություն (նույնիսկ սկսնակների համար),
  5. Էմուլգատորի բնականություն և նրա բնական ծագում,
  6. Ստաբիլ էմուլսիաների արտադրության հնարավորություն, որոնք կայուն են շերտավորման դեմ:

Օլիվեմ 1000 – ը շատ կայուն է, և միաժամանակ, բավականին պարզ և հարմար աշխատանքում: Դրա օգտագործումը օգնում է պատրաստել կրեմեր, շիճուկներ և այլ բավականին թափանցիկ նյութեր: Ապահովում է հուսալիությունը նույնիսկ հեղուկ էմուլսիաների դեպքում, որը տալիս է հնարավորություն բարձրացնել ջրի մակարդակը պրոդուկտում մինչև 90%:

Այն կարելի է կիրառել համատեղ մրգային թթուների հետ: Կարող է հանդես գալ որպես լիպիդների հիմք ոչ յուղային լոսյոնների արտադրության ժամանակ: Խթանում է արևապաշտպանիչ ֆիլտրի առկայություն, և գլխավորը, օգնում է մաշկին մնալ հարթ, մետաքսյա և խոնավեցնում է կլոր տարի:

Օլիվեմ 1000 – ը օգտագործում են որպես էմուլգատոր հետևյալ կոսմետիկ միջոցների արտադրության ժամանակ․

  1. Մաքրման կոսմետիկա,
  2. Հակածերացման միջոցներ և շիճուկներ,
  3. Կոսմետիկա արևայրուկից առաջ և հետո (загар),
  4. Մանկական կոսմետիկա,
  5. Դեկորատիվ և հիպոալերգիկ կոսմետիկ միջոցներ,
  6. Մազերի կոսմետիկա,
  7. Մարմնի և դեմքի մաշկի խնամքի միջոցներ:
Կիրառման առաջարկվող չափաքանակ․
  1. Բարձր մածուծիկությամբ միջոցներ՝ մինչև 5%,
  2. Ցածր մածուծիկությամբ միջոցներ՝ մինչև 3%,
  3. Որպես սոլո-էմուլգատոր՝ մինչև 8%:

Արտադրված է Իտալիայում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 100գ, 200գ, 500գ, 1կգ, 10կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։