Հիալուրոնաթթու ցածրամոլ

2500 AMD700000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Հիալուրոնաթթու ցածրամոլ։ Նատրիումի հիալուրոնաթթուն իրենից ներկայացնում է սպիտակ փոշի թեթև բույրով, բնական պոլիսախարիդ՝ կազմված N–ացետիլ–D-գլիկոզամինայից և D – գլյուկուրոնային թթվից։

Հիալուրոնաթթուն հանդիսանում է մարդու օրգանիզմի միջբջջային նյութի հիմնական բաղադրիչը։ Այս նյութը առավել շատ պարունակվում է սինովալ հեղուկում, աչքի ապակենման մարմնում, աճառանման հյուսվածքներում, մաշկում (ավելի քան 50%), ինչպես նաև պորտալարում։ Հիալուրոնաթթու

Հիալուրոնաթթվի ստացման հիմնական աղբյուրներն են․ պորտալարը, աքաղաղի «գահը», ջրիմուռները, ինչպես նաև բակտերիալ շաքարի ֆերմենտացիան մինչ առավելագույն մաքրության։

Այս թթուն հրաշալի լուծվում է ջրում, որի արդյունքում առաջանում է մածուցիկ նյութ։

Հիալուրոնաթթվի հիմնական հատկություններին կարելի է դասել հատևյալները․

Թաղանթաձևավորիչ. Սա ուժեղ պոլիմեր է, որը կարող է մաշկին քսելուց հետո ձևավորել թաղանթ։ Մազերին քսելու դեպքում առաջացած թաղանթը խոնավեցնում է, խնամում է մեր մազերը, տաիս դրանց փափկություն և մետաքսի էֆֆեկտ։

Խոնավեցնող․ Մաշկում ջրի պահպանումը օգնում է կոլագենի հիդրոտացմանը և աջակցում է մաշկի երիտասարդեցման և ձգության պահպանման գործում։

Սնուցող․Այս նյութը խորը թափանցում է դերմիս, այդ կերպ պահպանում է խոնավությունը, սնուցում է, լավացնում է միկրոշրջանառությունը, ապահովում է օգտակար նյութերի կլանումը։Հիալուրոնաթթու

Վերականգնող․Ակտիվորեն մասնակցում է մաշկի ռեգենեռացիայի գործընթացին, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, տալիս է մաշկին էլաստիկություն և երիտասարդություն։ Վերականգնում է վերքերը, պաշտպանում է մաշկը բոլոր հնարավոր վնասվածքներից։

Իմունաձևավորող։

Հակաբորբոքային․ հիալուրանաթթուն պարունակում է ուժեղ խոնավություն պահպանող հատկության, ինչի շնորհիվ այն անփոխարինելի է մեր մաշկի համար (մաշկը 70%-ով բաղկացած է ջրից), անընդհատ մասնակցում է վերականգնման, թարմեցման և բջջային վերականգնման գործընթացերին։ Հիալուրոնաթթվի բավական քանակը մաշկում ապահովում է նրան ոչ  բարեխիղճ գործոնների նկատմամբ կայունության, ձգության և մաշկածածկույթի հրաշալի տուռգոռի։

Ի շնորհիվ իր խոնավեցման հատկության հիալուրոնաթթուն ստացել է լայն կիրառություն հետևյալ ոլորտներում․
    1. Բժշկություն։ Օգտագործվում է այրվածքների, վերքերի, տրոֆիկ խոցերի և այլնի բուժման ժամանակ։ Այս թթվով բուժման միջոցները տիրապետում են վերքի շրջանում հակագրգիռ էֆֆեկտի և հակաանտիգեն հատկութունների։
    2. Դեղագործություն։
    3. Սնունդ։
    4. Անասնաբուժություն։
    5. Կոսմետոլոգիա։

Հիալուրոնաթթու

Հիալուրոնաթթուն մտնում է տարիքային մաշկի խնամքի միջոցների բաղադրության մեջ։ Տարեց մաշկի բաղադրությունում խոնավությունը զգալի պակասում է, որի արդյունքում առաջանում են կնճիռներ, մաշկը դառնում է չոր, թորշնած և «հոգնած»։ Սակայն, հիալուրոնաթթվով միջոցների պարբերաբար օգտագործման դեպքում մաշկը դառնում է հարթ, մեծանում է խոնավության չափը, և ինչը շատ կարևոր է, խոնավությունը պահպանվում է դերմիսում, որը նպաստում է մետաբոլիզմի պրոցեսների խթանմանը։

Անհրաժեշտ է նշել, որ հիալորնաթթուն հանդիսանում է սնուցող և վերքերի վերականգնման կոսմետիկ միջոցների բաղադրիչ մասը, որոնք ստացել են լայն կիրառություն այնպիսի տրավմատիկ պրոցեդուրաների կիրառման միջոց, ինչպիսիք են պլաստիկ օպերացիաները, մեխանիկական, լազերային և քիմիական «հղկումը»,շուրթերի պիլինգները։ Վերականգնում է մաշկը, նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկերը (սպիեր, ինֆեկցիաներ)։

Հիալուրոնաթթվի ներարկումներ

Ժամանակակից աշխարհում լայնորեն օգտագործվում են հիալուրոնաթթվային ներարկումները (օգտագործվում են հատուկ պրեպորատներ), որոնց արդյունքում հիալուրոնաթթուն ավելացվում է դերմիսի խորը շերտերում։ Արդյունքում մեր մաշկը ստանում է էլաստիկություն, ձգություն, լավանում է մաշկի տուռգոռը։

Հիալուրոնաթթուն հանդիսանում է սնուցող միջոցների միջնորդ։

Այս թթուն համարվում է հետևյալ կոսմետիկ միջոցների հիմնական բաղադրիչը․
  1. Տարիքային կոսմետիկա՝ կնճիռների դեմ միջոցներ, հակատարիքային միջոցներ,
  2. Արևից պաշտպանող միջոցներ՝ արևայրուքից առաջ և հետո պաշտպանող միջոցներ,
  3. Խոնավեցնող միջոցներ՝ լասյոններ, կրեմեր, գելեր և այլն,
  4. Պաշտպանիչ կոսմետիկ միջոցներ,
  5. Չոր և զգայուն մաշկի խնամքի միջոցներ,
  6. Մազերի խնամքի միջոցներ (բալզամներ, շամպուններ, կոնդիցիոներներ),
  7. Պրոֆեսիոնալ կոսմետիկա,
  8. Հակացելյուլիտային կրեմեր,
  9. Կոպերի և աչքերի շուրջ մաշկի խնամքի գելեր,
  10. Շրթներկեր և բալզամներ։

Հիալուրոնաթթուն կարելի է համատեղել կոլագենի, կերամիդների և վիտամինների հետ։

Ներմուծման տոկոս՝ 0.05-0.5%:

Պահել չոր և արևի ճառագայթներից հեռու տարածքում։

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

1գ, 10գ, 100գ, 500գ, 1կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։