Նկարագրություն
Պանթենոլ D 75% – հայտնի նաև որպես Վիտամին B5 (պրովիտամին B5) կամ Պանթենոլ։
Պանթենոլը դա պանթոտենային թթվի վերականգնված ձևն է։ Պանթոտենային թթուն վիտամին B5-ն է։ Վիտամին B5-ի առավելությունները արտահայտվում են հետևյալ խնդիների կարգավորման ժամանակ․
-
- մազերի վաղաժամ սպիտակեցում։
- փայլի կորուստ։
- մազերի կոտրվածքների հայտնվելու, բարակեցման և անկման դեպքում։
Պանթենոլ D 75%
Վիտամին B5-ի կիրառումը թույլ է տալիս այդ խնդիրներին արմատային լուծում տալ։
Պանթենոլը ներմուծվում է կոսմետիկ բաղադրությունների ջրային ֆազայի մեջ։ Պանթենոլի 75%–անոց լուծույթը հեշտությամբ կարելի է չափել ներարկիչի կամ բաժանիչներով կաթոցիչի միջոցով։ Պանթենոլը կարելի է ավելացնել կրեմերի, տոնիկների, շամպունների, մազերի դիմակների մեջ։
Հեշտությամբ խառնվում է ջրում, էթանոլում, մեթանոլում և պրոպիլեն գլիկոլում։ Լավ լուծվում է եթերներում, քլորոֆորմերում։ Թույլ լուծվում է գլիցերինում։ Չի լուծվում բուսական յուղերում և ճարպերում։Պանթենոլ D 75%
Դ–պանթենոլը կայուն է լույսի և թթվածնի նկատմամբ, բայց ոչ բարձր ջերմաստիճանների ժամանակ (70˚C): Թույլ թթվայնություն ունեցող ջրային լուծույթներում պանթենոլը զգալիորեն ավելի կայուն է, քան պանթոտենային թթվի աղերը։ Բաղադրիչը կայուն չէ ուժեղ թթուներում և հիմքերում։ Առաջարկվող pH-ի մակարդակ՝ 4-8։
Պանթենոլը պատկանում է էնանտիոմերներին, այսինքն լինում է երկու տեսակի՝ D և L: Սակայն, միայն Դ–պանթենոլը (դեքսպանթենոլ) բիոլոգիապես ակտիվ է։ Դ–պանթենոլը արդյունավետ կերպով բուժում է մաշկը, խոնավեցնում է, լավացնում է մազերի կառուցվածքը և փայլը։ Առկա են որոշ տվյալներ սպիտակած մազերի գույնի վերականգնման մասին։
Ցածր մոլեկուլար մասսան, հիդրոֆիլությունը և ցածր բևեռականությունը թույլ են տալիս ակտիվ միջոցների ներթափանցումը մաշկի խորը շերտեր։ Տեղային օգտագործման ժամանակ արագ աբսորբանում է և դառնում է պանթոտենային թթու, կապվում է պլազմայի սպիտակուցների հետ (գլխավոր կերպ՝ բետա–գլոբուլիների և ալբումիների հետ)։ Պանթոտենային թթուն անհրաժեշտ է էպիթելի նորմալ գործունեության համար։ Դրա անհրաժեշտության բարձրացումը նշվում է մաշկային ծածկույթների և հյուսվածքների վնասման ժամանակ։ Այն պատասխանում է առողջ հյուսվածքների գործունեության և կառուցվածքի համար, լորձաթաղանթների կայունության, մազերի աճի և պիգմենտացիայի համար։
Կիրառման ոլորտներ․
-
- Երկֆազային հեղուկներ և մազերի դիմակներ։
- Բալզամներ – կոնդիցիոներներ։
- Փափկեցնող կրեմեր, դիմակներ, լասյոններ։
- Հակատարիքային կրեմեր, գելեր և շիճուկներ։
- Սափրվելուց հետո կրեմեր։
- Արևից պաշտպանող միջոցներ։
- Շամպուններ։
- Մարմնի սկրաբեր և այլն։
Պանթենոլ D 75%
Մաշկի համար․ խոնավեցնում է, վերականգնում և սնուցում է մաշկը։ Հեռացնում է չորացումը և քորը։
Մազերի համար․ նպաստում է վնասված կուծիկուլաների վերականգնմանը, կանխարգելում է թեփի առաջացումը։ Խորը թափանցում է մազերի ֆոլլիկուլայի մեջ՝ դարձնելով մազերը ավելի «լսող»։ Մազերին տալիս է փայլ, լավացնում է դրանց վիճակը։
Եղունգների համար․ Վերականգնում և պաշտպանում է եղունգների շերտերը։
Ներմուծման տոկոս՝ 1-5%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն