Նկարագրություն
Ցինկի օքսիդ – սա բյուրեղանման փոշի է առանց գույնի, որը չի լուծվում ջրում և էթիլային սպիրտում: Լավ լուծվում է բացված բյուրեղային թթուներում և քացախում: Բարձր ջերմաստիճանի դեպքում դեղնում է: Սուբլիմացվում է 1800* C ժամանակ:
Ցինկի օքսիդը հանդիսանում է ՈՒՃ ֆիլտր: Այն չի սպիտակեցնում պատրաստի ապրանքը: Դա տալիս է հնարավորություն նյութը քսել մաշկին բարակ շերտով՝ առանց դիմակի էֆֆեկտի: Նման նյութերը հանդիսանում են որպես բեկիչ, ավելի նուրբ է աշխատում մաշկի հետ, չի առաջացնում ալերգիաներ, քանի որ չի կլանում արևի ճառագայթները:
Հատկություններ․
- ՈՒՄ ճառագայթներից ֆիզիկական պաշտպանություն,
- Մաշկային ճարպի արտադրման կարգավորիչ,
- Հակաբակտերիալ միջոց:
Օգտագործվում է․
- Ցինկի օքսիդը օգտագործվում է որպես որոշ կաուչուկների վուլկանացման ակտիվատոր: Ինչպես նաև մեթանոլի սինթեզի կատալիզատոր, Ներկերի և ամալների արտադրությունում որպես սպիտակ պիգմենտ: Ռեզինի, պլաստմասսայի, թղթի, օծանելիքի և կոսմետիկայի արտադրությունում լցոն և պիգմենտ:
- Ցինկի օքսիդը օգտագործվում է բժշկությունում ցանափոշիների (присыпка) տեսքով և քսուքների բաղադրությունում որպես անտիսեպտիկ: Ցինկի օքսիդի հատկությունները թույլ են տալիս դրա լայնամասշտաբ կիրառությանը դեղագործության մեջ: Այն լայնորեն կիրառվում է ատամի մածուկների արտադրությունում, թերապևտիկ ատամնաբուժությունում որպես ցեմենտ, արևայրուքի կրեմեր և այլն:
- Ցինկի օքսիդը օգտագործվում է ապակու և հեղուկ ապակու հիման վրա ներկերի արտադրությունում:
- Ցինկի օքսիդը տիրապետում է ֆոտոկատալիտիկ ակտիվության, որը պրակտիկայում օգտագործվում է ինքնամաքրվող մակերևույթների արտադրությունում: Օր․՝ բակտերիցիդ ծածկեր հիվանդանոցների պատերի և առաստաղների համար:
- Շատ այլ ոլորտներում:
Կոսմետիկայում կիրառելիությունը․
- Օգտագործվում է որպես տալկերի, ցանափոշիների և ծածկող նյութերի բաղադրիչ:
- Արդյունավետ է ակնեի դեմ պայքարող կոսմետիկ միջոցներում:
- Օգտագործվում է արևապաշտպանիչ կրեմերում որպես բնական ՈՒՄ ֆիլտր:
- Դեմքի և մարմնի կրեմերում և լասյոններում:
- Զրոյից օճառներում և շամպուններում:
- Դեզադորանտներում: Ցինկի օքսիդ
Ներմուծման ծավալ՝
Ջրային ֆազա, 3-30% (3% — SPF 2-5; 7,5% — SPF 6-11; 12% — SPF 12-19; 20% — SPF 20 ավել)՝ արևի ճառագայթներից պաշտպանող կրեմեր՝ 3-20%, բնական կոսմետիկա՝ 1-25%, շղարշեցնող գելեր՝ 1-5%, շամպուններ և լոգանքի գելեր՝2%, դեզադորանտ՝ 2-4%, դեմքի դիմակներ՝ 3-5%, բուժող բալզամներ և փափկեցնող քսուքներ՝ 5-30%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն