Ալյումե կալիումային շիբեր (Алюмокалиевые квасцы)

300 AMD8000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Ալյումե կալիումային շիբեր (Алюмокалиевые квасцы)՝ սրանք բնական կիսաթափանցիկ բյուղներ են, որոնք գտել են լայն կիրառություն կոսմետիկայում: Շիբերը թողարկվում են խոշոր բյուրեղների կամ փոշու տեսքով: Նյութը հանդիսանում է բնական անտիսեպտիկ, աբսորբենտ, արյունահոսություն կանգնեցող և հակաբորբոքային միջոց: Բյուրեղները հաջողությամբ հանում են միջատների խայթոցներից առաջացած քորը և գրգռվածությունը:

Այս շիբերը ակտիվորեն կիրառում են քրտնարտադրության նվազեցման և զուգահեռ առաջացող հոտի վերացման համար: Բնական միջոցը չի փակում ծակոտինները, այլ նեղացնում է դրանք, որի արդյունքում պահպանվում է բնական թերմոփոխանակությունը և օրգանիզմի թույններից ազատվելու հնարավորությունը: Քրտնարտադրության հատվածում բակտերցիդ ազդեցության շնորհիվ բակտերիաները չեն կարող բազմանալ՝ վերջիներս հանդիսանում են տհաճ հոտի աղբյուրը:

Լուծվում է տաք ջրում: Հալման ջերմաստիճանը՝ 90-92°С: Այս շիբերը կարող են օգտագործվել է ալգինատային դիմակներում որպես պնդացուցիչ:

Ի համեմատ ավանդական հակաքրտինքային միջոցների՝ շիբերը չեն թողնում հետքեր մարմնի և շորերի վրա: Միջոցը չի տիրապետում հոտի, որը չի խանգարում օգտագործել Ձեր սիրելի օծանելիքը: Շիբերը կարելի է քսել մարմնի ցանկացած վայրում՝ նույնիսկ զգայուն և գրգռվող մաշկի դեպքում: Բնական բյուրեղները կարելի է օգտագործել սափրվելուց հետո գրգռվածությունը հանելու համար:

Շիբերը օգտագործում են որպես․

  1. Հակաքրտինքային միջոց՝ սա բնական, բյուրեղային դեզոդորանտ է:
  2. Ծակոտիները նեղացնող դիմակների բաղադրիչ:
  3. Պրոբլեմատիկ մաշկի խնամքի, միջատների խայթոցի և այլ տեսակի կոսմետիկ լասյոններում որպես հիմնական բաղադրիչ:
  4. Բուժիչ կրեմերի բաղադրիչ:Ալյումե կալիումային շիբեր (Алюмокалиевые квасцы)

Հակացուցումներ այս նյութի նկատմամբ չկան: Այն կարող են օգտագործել ալերգիկները, երեխաները և ասթմայով տառապողները: Սակայն, օգտագործելուծ առաջ անհրաժեշտ է տեղային թեստավորում իրականացնել:

Ներմուծման տոկոս․

  1. Մազերի խնամքի միջոցներ՝ 1-2%:
  2. Տոնիկներ՝ 1-3%:
  3. Հեղուկ դեզոդորանտ՝ 1-6%:
  4. Ակնեի միջոցներ և սափրվելու կրեմեր՝ 2-10%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

20գ, 100գ, 250գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։