Կակաո Փոշի

500 AMD450000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կակաո Փոշի: Բնական պրոդուկտ, որը իրենից ներկայացնում է փոշեանման զանգված՝ պատրաստված կակաոյի ծառի պտուղներից: Պտուղները նախապես չորացվում են, այնուհետև մանրացվում:

Կակաոյի փոշու օգտակար բաղադրիչները բազմազան են․

  1. Բուսական սպիտակուցներ:
  2. Ածխաջրեր:
  3. Ճարպեր:
  4. Սննդային հյուսվածքներ:
  5. Օրգանական միացություններ:
  6. Արոմատիկ կոմպոնենտներ:
  7. Միներալ նյութեր:
  8. Դուբիլային և ներկող միացություններ:
  9. Կոֆեին:
  10. Տեոբրոմին: Կակաո Փոշի

Այս բոլոր բաղադրիչների առկայությունը ձևավորում է այս պրոդուկտի համային և արոմատիկ հատկությունները, ինչպես նաև ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Օրինակ, հայտնի կոֆեինը ցուցաբերում է ուժեղագույն ազդեցություն սրտանոթային և նեռվային համակարգերի վրա՝ գրգռելով դրանք:

Տեոբրոմինը հրաշալի կերպով օգնում է հազի բուժման գործում: Այն կարողանում է ճնշել հազի ռեֆլեքսը: Բավական է ըմպել մեկ գավաթ տաք ըմելիք, որպեսզի սկսի թուլացումը:

Կակաոյի փոշու մեջ առկա են մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ և տարրեր, որոնք մեծացնում են այս պրոդուկտի օգտակարության ցուցանիշը մի քանի անգամ:

Հագեցած ճարպաթթունները արժանի են կոսմետոլոգների երախտագիտությանը, քանի որ դրական են գործում մաշկի և մազերի վրա: Կակաոն ակտիվորեն կիրառում են տնային և սալոննային արտաքին ազդեցության պրոցեդուրաներում:

Հակաօքսիդանտները կոմպոնենտներ են, որոնք պայքարում են ծերացման պրոցեսսի և օրգանիզմի բջիջների ոչնչացման դեմ: Կակաոյի մեջ առկա երկաթը մասնակցում է արյան արտադրության գործընթացին: Վերջինիս պատճառով մեկ կտոր շոկոլադը միայն օգուտ կբերի:

Ցինկ՝ ակտիվ տարր, որը իրեն ցուցաբերում է սպիտակուցի սինթեզի, ֆերմենտների ձևավորման, բջիջների աշխատանքի կարգավորման և նուկլեինաթթվի արտադրության ժամանակ: Մելանինը պաշտպանիչ ֆիլտր է ՈՒՄ և ինֆրակարմիր ճառագայթներից: Այն պաշտպանում է գերտաքացումից և արևայրուքից: Ֆենիլէթիլամինը հայտնի բնական հակադեպրեսանտ է: Հաջողությամբ բարձրացնում է տրամադրությունը՝ էնդորֆինի արտադրության շնորհիվ: Այն տալիս է հրաշալի հնարավորություն թարմանալու առանց ավելորդ “դոպինգների”:

Կիրառելիության անհրաժեշտություն հետևյալ խնդիրների ժամանակ․
  1. Ծերացող մաշկ,
  2. Մաշկի ճկունության անկում,
  3. Քամահարում, չորացում,
  4. Բշտիկներ, սպիեր,
  5. Ցելյուլիտ,
  6. Յուղոտ մազեր:
Կակաոյի փոշու հատկությունները․
  1. Հակաօքսիդանտ,
  2. Երիտասարդեցնում է,
  3. Հարթեցնում է կնճիռները,
  4. Մաշկի խոնավության կորստից պաշտպանում,
  5. Վիտամինավորում,
  6. Ռեգեներացիա,
  7. Ձգության բարձրացում,
  8. Ցելյուլիտի բուժում և պրոֆիլակտիկա,
  9. Բաշկի ջրա-լիպիդային բալանսի վերականգնում,
  10. Մազերի ավելորդ յուղայնության հեռացում:
Կակաոյի կոսմետիկ կիրառելիությունը․
  1. Հակատարիքային կոսմետիկա,
  2. Մազերի ամրեցնող միջոց,
  3. Աչքերի շրջանի շիճուկ,
  4. Պաչտպանիչ կրեմեր,
  5. Պատրաստի կոսմետիկայի համար վիտամինային հավելանյութ,
  6. Հակացելյուլիտային միջոցներ:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

50գ, 200գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։