Նկարագրություն
Դիմետիկոն ։ Սա առանց հոտի և գույնի միացություն է։ Սիլիկոնի հիմքի վրա այս յուղային նյութը արտադրվում է լաբորատոր պայմաններում և ակտիվորեն կիրառվում է կոսմետիկայի արտադրության ժամանակ։
Դիմետիկոնը քիմիկապես իներտ է, կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, չի կարող հանդիսանալ սննդային միջավայր բակտերիաների, միկրոօրգանիզմների և սնկերի համար։
Դիմետիկոնը հանիդսանում է մեծ քանակությամբ մաշկի խնամքի միջոցների բաղադրիչ։ Կիրառվում է նաև դեկորատիվ կոսմետիկայում:
Այս նյութը ձևավորում է վերնամաշկի վրա շատ բարակ թաղանթ՝ լցվելով մաշկի անհարթությունների մեջ։
Արդյունքում դեմքը ստանում է հարթ և թավշյա տեսք։ Դիմետիկոնը պաշտպանում է մաշկը ոչ ցանկալի ազդեցություններից, օգնում է խուսափել մաշկի գրգռումից։ Դիմետիկոն
Շատ հաճախ սիլիկոնային յուղերը օգտագործվում են նաև մազերի կոսմետիկայի արտադրությունում: Դիմետիկոնով շամպունները և բալզամները պաշտպանում են մազերը, հեշտացնում են սանրման գործընթացը, մազերին տալիս են փայլ: Սիլիկոնային ճարպը ծածկում է յուրաքանչյուր մազ՝ դարձնելով դրա մակերևույթը հարթ, իսկ սանրվածքը՝ ծավալուն: Մազերը դառնում են ավելի փափուկ և ճկուն, լավ են պահում ձևը:
Դիմետիկոնը կիրառվում է նաև դեկորատիվ կոսմետիկայի արտադրությունում: Կոսմետիկ մատիտներին, շրթներկին և այլնին ավելացվում է սիլիկոնային յուղ՝ նրանց կոնսիստենցիայի լավացման նպատակով:
Արդյունքում կոսմետիկան մաշկին քսվում է ավելի հարթ և երկար ժամանակ պահպանում է գույնն ու փայլը: Բացի այդ, դիմետիկոնը դարձնում է կոսմետիկայի օգտագործումը ավելի դյուրին՝ նվազեցնելով կոսմետիկ պրոդուկների ճարպայնությունը: Դիմետիկոն
Այս հավելումը այնքան ունիվերսալ է, որ չկա ոչինչ զարմանլի, որ դիմետիկոնը կարող է կիրառվել տարբեր կոսմետիկ միջոցներում:
Ներմուծման տոկոս․
- Յուղային ֆազայում ավելացնել մինչև 5%։
- Դեկորատիվ կոսմետիկայում՝ մինչև 40%:
Լուծվում է յուղերում: Իներտ է թթուների և ալկալիների ազդեցության նկատմամբ: Ջերմադիմացկուն է:
Արտադրվել է Գերմանիայում
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն