Կաթնաթթու Չինաստան

Այս ապրանքը տվյալ պահին առկա չէ և անհասանելի է։

SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կաթնաթթու ՝ սննդային հավելում, թթվայնության կարգավորող։ Լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերությունում։ ԱՊՀ երկրներում թույլատրված է օգտագործման առանց սահմանափակումների։ Կաթնաթթուն իրենից ներկայացնում է սիրոպաձև գիգրոսկոպիկ դեղնավուն հեղուկ, որը ունի թեթև արտահայտված կաթնաթթվին բնորոշ հոտ և թթու համ։

Կաթնաթթուն ունի հետևյալ կոսմետիկ ազդեցությունները․

  1. Խոնավեցնում է մաշկը՝ հանդիսանում է խոնավությունը պահպանող ագենտ,
  2. Կարգավորում է լիպիդային փոխանակությունը,
  3. Սպիտակեցնում է մաշկը, «լուսավորում» է պիգմենտային կետերը,
  4. Նպաստում է մաշկի մահացած բջիջների արտահանանը և խթանում է ռեգեներացիայի պրոցեսը,
  5. Ուժեղացնում է դերմիսում կոլագենի և գլիկոզամինոգլիկաների սինթեզը՝բարձրացնելով մաշկի տոնուսը և էլաստիկությունը,
  6. Հեռացնում է սև կետիկները, մաքրում և նեղացնում է ծակոտիները,
  7. Նպաստում է ակնեի հեռացմանը՝ կատարում է հակաբորբոքային և հակաօքսիդացնող գործառույթներ,
  8. Փոքրացնում է փոքր կնճիռների խորությունը,
  9. Փոքրացնում է ստրիաների չափը (растяжка),
  10. Կարգավորում է մաշկի pH-ը,
  11. Ճարպագեղձերում և մազային ֆոլիկուլներում կարգավորում է էպիթելիզացիայի պրոցեսը։
Կոսմետիկայում օգտագործման ոլորտները․
  1. Մաքրող, վերականգնող, երիտասարդեցնող միջոցներ,
  2. Խոնավեցնող միջոցներ,
  3. Սպիտակեցնող միջոցներ,
  4. Յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի խնամքի միջոցներ,
  5. Պիլինգներ (կաթնաթթվի հիմքի վրա պիլինգները տալիս են արտահայտված երիտասարդեցնող էֆֆեկտ, որոնք արդյունքով համեմատելի են դեմքի ձգման պրոցեդուրայի հետ, լավացնում և հարթեցնում են մաշկի կառուցվածքը, ուժեղացնում են մաշկային հյուսվածքների ռեգեներացիան, նպաստում են կոլագենի սինթեզին, նկատելի սպիտակեցնում և խոնավեցնում են մաշկը),
  6. Շամպուններ։ Կաթնաթթու
Հավելյալ։

Չի առաջարկվում օգտագործել կաթնաթթվով կոսմետիկան ամռանը, արևի բարձր ակտիվության ժամանակ, քանի որ երիտասարդ բջիջները ավելի հակված են ՈՒՄ ճառագայթմանը, որը կարող է նպաստել մաշկի պիգմենտացմանը։ Կաթնաթթվող միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է համադրել դրանք ՈՒՄ ֆիլտրեր պարունակող միջոցների հետ, ինչպես նաև մաշկը հանգստացնող և մելանինի արտադրությունը նվազեցնող միջոցների հետ։ Չի առաջարկվում օգտագործել կաթնաթթվով միջոցները մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկը բարակ է՝ շուրթերի և աչքերի շրջաններ։ Անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել զգայուն մաշկի պարագայում։

Առաջարկվում է մինչ կոսմետիկ միջոցի կիրառումը կատարել տեղային թեստ։ Կաթնաթթուն համատեղելի չէ քսանթանի հետ։ Վնասված մաշկին չքսել։

Օգտագործում։

pH-ի օպտիմալ ցուցանիշը, որի դեպքում տվյալ թթուն արդյունավետ է՝ 3-4։ Բարձր ցուցանիշների դեպքում կաթնաթթուն կորցնում է իր հատկությունները։ Սակայն, երկարաժամկետ օգտագործել ցածր pH–ով միջոցներ չի առաջարկվում։ Այս կերպ, օպտիմալ է օգտագործել կաթնաթթուն պիլինգների, տոնիկների և շիճուկների բաղադրությունում։ Կաթնաթթվով պիլինգները տալիս են վառ արտահայտված երիտասարդեցնող էֆֆեկտ։

Կաթնաթթուն հանդիսանում է հրաշալի բաղադրիչ կրեմերի համար, որոնք նախատեսված են մաշկի կոպտացած շերտերի համար։ Բացի դա, կաթնաթթուն զգալի լավացնում է «զրոյից» օճառի հատկությունները։

Ներմուծման տոկոս․

  1. Օճառներ՝ մինչև 3%,
  2. Տոնիկներ և կրեմեր՝ 0.1-0.5%,
  3. Մազերի խնամքի միջոցներ՝ 1-3%,
  4. Պիլինգներ՝ 4-10%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

30մլ, 100մլ, 250մլ, 500մլ, 1լ, 10լ, 100լ, 250լ, 1000լ

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։