Նկարագրություն
Ստեարինաթթու (Стеариновая кислота) – բնության մեջ առավել տարածված ճարպաթթվի տեսակներից մեկը, գլիցերիդի տեսքով լիպիդների բաղադրությունում, նախ և առաջ կենդանական ծագման տրիգլիցերիդներում (Ճարպեր), որոնք իրականացնում են էներգետիկ դեպոյի ֆունկցիա: Սինթեզվում է պալմիտինային թթուներից ֆերմենտների ազդեցության ներքո(էլոնգազ, որը պատասխանում է ճարպաթթուների ալիֆատիկ շղթայի երկարացման համար):
Ստեարինաթթվի ստացման հիմնական արդյունաբերական մեթոդն է հանդիսանում ստեարինից նրա արտահանումը՝ օճառի արտադրության ժամանակ ճարպերի հիդրոլիզի պռոդուկտ: Ստեարինաթթվի աղերը և ճարպերը կոչվում են ստեարատներ: Եթերների տեսքով հանդիսանում է բուսական և կենդանական յուղերի բաղադրիչ: Ստեարինաթթվի աղը հանդիսանում է օճառների բաղադրիչ մասը:
Ստեարինաթթու (Стеариновая кислота)
Այս բաղադրիչի կիրառությունը սերտ կամպված է կոսմետիկ արդյունաբերության հետ:
Նյութը հալվում է 70*C, իսկ եռում է 376-ի ժամանակ: Թթուն հեշտությամբ այրվում է և նույնքան հեշտ փչանում է, առավել ևս արևի տակ: Այս նյութը առաջին անգամ ստացվել է խոզերի ճարպից: Այս նյութը երկար կարելի է պահել միայն չոր, ցուրտ և մութ տարածքներում:
Ստեարինաթթվով կրեմերը կորցնում են թափանցիկությունը, դառնում են ավելի խիտ և թանձր:
Լայոնրեն կիրառվում են կոսմետիկ արդյունաբերութունում՝ նատրիումի ստեարատ հանդիսանում է օճառի հիմնական բաղադրիչներից մեը, իսկ ստերարինաթթուն՝ բազբաթիվ կոսմետիկ միջոցների մեջ: Նատրիումի, կալցիումի, կապարի ստեարատները օգտագործվում են որպես պլաստիկ քսայուղերի բաղադրիչ:
Կոսմետիկայում կիրառելությունը․
- Որպես խառնուրդի էմուլգատոր և ստաբիլիզատոր
- Նյութերը դարձնում է ոչ թափանցիկ
- Հանդիսանում է որպես խտացուցիչ՝ օճառների և պինդ կոսմետիկ միջոցների արտադրության ժամանակ:
Ներմուծման տոկոս՝
- Կոսմետիկ միջոցներում՝ 2-10%,
- Մոմերում՝ 20%
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն