Քսանթան մաստիկ (Ксантановая камедь)

1200 AMD140000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Քսանթան մաստիկ: Քսանթանի խեժ, քսանթանի ոսկ` իրենից ներկայացնում է փոշի, որը գրեթե չունի հոտ: Բուսական-բնական խտածուծիչ և գելավորիչ:

Քսանթանը հրաշալի խոնավեցնում է մաշկը, ձևավորում է նրա վրա պաշտպանիչ թաղանթ: Հրաշալի պահում է խոնավությունը մաշկը մեջ:

Քսանթանը բարձրամոլ պոլիսախարարիդ է: Սրանք միացություններ, որոնք անհրաժեշտ են բոլոր օրգանիզմների կենսագործունեության համար, քանի որ հանդիսանում են էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Առաջանում են նյութափոխանակության արդյունքում, դերակատարություն ունեն իմունային գործընթացներում, ապահովում են հյուսվածքներում բջիջների կապը: Քսանթանը բաղկացած է գլյուկոզայի շաքարից, մաննոզայից և գլյուկուրոնաթթվից: Հայտնաբերվել է 20-րդ դարի 50-ական թվականներին ԱՄՆ-ում արդյունաբերությունում կիրառելու նպատակով՝ միկրոբիոտիկ բիոպոլիմերների հետազոտության ժամանակ: Xanthomonas campestris բակտերիան հիդրոկարբոնատային միջավայրում (այսինքն H2CO3 ածխաթթվի թթու աղերի առկայությամբ)՝պրոտեինի և ազոտի համադրությամբ արտադրում են մեծ մոլեկուլյար քաշով պոլիսախարիդ: Քսանթանի հատկությունները կարգավորում են՝ փոխելով բակտերիաների կյանքի պայմանները: Այդ կերպ, քսանթանի մոլեկուլար կառուցվածքը ձևավորում է մի շարք յուրահատուկ հատկություններ, որոնք տալիս են այլ պոլիմերների նկատմամբ դրա առավելությունը: Քսանթան մաստիկ:

Այդ առավելությունների շարքին է դասվում քսանթանի հիմնական հատկությունը՝ խառնուրդների կայունացման ունակությունը (մասնիկների պահումը սուսպենզիայում): Այսինքն այն տիրապետում է հրաշալի էմուլգատորի հատկությունների: Այդ հատկությունը ի հայտ է գալիս գրեթե pH-ի ցանկացած արդյունքի ժամանակ, ուժեղ թթվայնացնողերի և ֆերմենտների առկայության ժամանակ, ինչպես բարձր ջերմաստիճանների դեպքում, այնպես էլ մի քանի ամգամ սառեցման և հալեցման ընթացքում: Այս նյութը նույնիսկ փոքր քանակությամբ (օր․ 0.1%) կարող է սկսել խտացման գործընթացը ջրային լուծույթներում: Ավելի խիտ լուծույթ ստանալու համար քսանթանը խառնում են գուար մաստիկի հետ (որպես օրենք 1:4 հարաբերակցությամբ) կամ արդյունաբերական խտացուցիչների և կայունացուցիչների հետ (օսլա, պետկին, ժելատին, ալգինատ, դեկստրին): Լուծույթների խտությունը և կայունությունը նույնպես բարձրանում է քսանթանի հետ սննդային սոդա խառնելու պարագայում: Քսանթան մաստիկը լավ է պահում խոնավությունը: Հրաշալի կերպով համադրելի է ալկալիների, թթուների, աղերի, մակերևույթային ակտիվ նյութերի, սինթետիկ և օրգանական խտացուցիչների հետ:

Քսանթան մաստիկ

Քսանթան մաստիկը ներմուծվում է ջրայի ֆազայի մեջ: Լավ լուծվում է․

  1. Թե տաք և թե սառը ջրում,
  2. Կաթում,
  3. Շաքարի և աղի լուծույթներում: Քսանթան մաստիկ

Ներմուծվում է որպես խառնուրդների խտացուցիչ, էմուլգատոր և կարգավորիչ որպես թեթև մաքրող միջոց: Օգտագործվում է լասյոններում, սիճուկներում, կրեմերում, շամպուններում և կոնդիցիոներներում:

Առավել տարածված կոնցետրացիան՝ 0.2-0.5%: Խառնուրդի խտության բարձրացումը նկատվում է 0.1%-ից հետո: Մեկ տոկոս ներմուծումից հետո ձևավորվում է գել:

Քսանթան մաստիկի ներմուծումը կրեմերում լավացնում է դրանց կառուցվածքը, դարձնում է ավելի թեթև, և նպաստում է մաշկի կողմից կրեմի ավելի արագ կլանմանը: Ներմուծման տոկոս՝ 0.1-2%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Քսանթան մաստիկ
Քսանթան մաստիկ

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

50գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։