Դեցիլգլիկոզիդ

1200 AMD55000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Դեցիլգլիկոզիդ (Децилгликозид): Այս բնական նյութը չի թողնում ագռեսիվ ազդեցություն մազերի վրա, այլ հակառակը, նույնսիկ լավացնում է դրանց կառուցվածքը: Այս նյութը օգտագործվում է որպես փրփուրի կարգավորիչ, ինչպես նաև որպես կոնդիցիոնավորող բաղադրիչ ավելացնում են մազերի խնամքի բալզամների մեջ:

Դեցիլգլիկոզիդը օժանակ Մակերևույթային ակտիվ նյութ է, որը հանդիսանում է բազմաթիվ կոսմետիկ միջոցների բաղադրիչ: Այն ստացվում է եգիպտացորենի օսլայի վերամշակման և դրա հաջորդիվ միաձուլմամբ կոկոսի ճարպաթթուների հետ: Սա ամբողջովին բնական նյութ է, որը տիրապետում է հակաճարպային և խոնավեցնող հատկությունների:

Դեցիլգլիկոզիդի հիմնական հատկություններն են․
  1. Փափուկ օժանդակ Մակերևույթային ակտիվ նյութ, որը չի գրգռում մաշկը՝ ամենաապահով նյութերից մեկն է,
  2. Համատեղելի է բոլոր տեսակի սուրֆակտանտների հետ, կարող է կիրառվել որպես հիմնական սուրֆակտանտ,
  3. Փրփուրի կարգավորիչ,
  4. Տիրապետում է թույլ հակաճարպային, բայց բարձր խոնավեցնող հատկությունների,
  5. Կատիոննային Մակերևույթային ակտիվ նյութերի կոնդիցիավորող հատկությունների բարձրացում:

Բուսական ծագումը, մաշկի վրա ագրեսիվ ազդեցությունը և մաքրող հատկությունները այս ՄԱՆ-ի հիմնական առանձնահատկություններն են, որոնց շնորհիվ դեցիլգլիկոզիդը ակտիվորեն կիրառվում է հետևյալ կոսմետիկ միջոցների արտադրությունում․

  1. Հեղուկ օճառ,
  2. Լոգանքի փրփուրներ և գելեր,
  3. Մաշկի մաքրող լասյոններ և փրփուրներ,
  4. Սկռաբեր,
  5. Սափրվելու փրփուրներ,
  6. Անհատական օգտագործման շամպուններ,
  7. Մանկական շամպուններ և այլն:Դեցիլգլիկոզիդ

Ներմուծման չափաբաժինը մեծ մասամբ կախված է բաղադրատոմսում այլ ՄԱՆ-երի առկայությամբ: Եթե դեցիլգլիկոզիդը օգտագործվում է որպես երկրորդային սուրֆակտանտ, ապա ներմուծման տոկոսները կկազմեն․

  1. Շամպուններ (այլ տենզիդների հետ համատեղ)՝ 4-10%,
  2. Լոգանքի գելեր(այլ տենզիդների հետ համատեղ)՝ 3-5%,
  3. Լոգանքի փրփուրներ՝ 5-10%:

pH ցուցանիշ՝ 11.5-12.5

Տենզիդների գրգռիչ ազդեցությունը նվազեցնելու նպատակով բաղադրատոմսի մեջ ավելացնում են գլիցերին, սորբիտոլ, լիզոլեցիտին, պրոտեինների հիդրոլիզատներ և այլ կիսաէլեկտրոլիտներ:

Դեցիլգլիկոզիդի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է հիշել pH-ի բարձր ցուցանիշների մասին և վերջնական պրոդուկտի pH մակարդակի ճշգրտման մասին: Որպես օրենք՝ վերջինի համար օգտագործում են «փափուկ» թթուներ՝ կաթնաթթու, կիտրոնաթթու, քացախ: Թթուները ավելացնելուց հետո վերջնական պրոդուկտը մեծացնում է իր մածուցիկությունը և խտությունը:

Ակտիվ նյութերի քանակ՝ 2-50%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

100գ, 250գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։