Լյուֆա 20-30+սմ

1500 AMD80000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Բնական սպունգ Լյուֆա : Խոտային լիանների դդմային ընտանիքի բույս: Այն հիմնականում աճում է Աֆրիկայի և Ասիայի սուբտրոպիկական և տրոպիկական հատվածներում: Մեզ համար անսովոր անվանմամբ այս բույսի պտուղները ունեն երկարեցված ցիլինդրային տեսք: Արտաքինից նման են վարունգի: Սակայն, ի տարբերություն վարունգի, լյուֆան իր մեջ պարունակում է մանրաթելային միջուկ՝ բազմաթիվ սերմերով:

Լյուֆան 100 տոկոսանոց բնական հիպոալերգեն հյուսվածք է, որն ունի միայն իրեն բնորոշ կառուցվածք: Այն տիրապետում է հրաշալի երիտասարդեցնող, հարթեցնող և հակացելյուլիտային էֆֆեկտների:

Լյուֆայով օգտակար և անվտանգ օճառ պատրաստելու համար պետք է իմանալ հետևյալ գաղտնիքները․

  1. Լյուֆան կարելի է ջարդել, կտրել դանակով կամ մկրատով, կամ օգտատործել ամբողջովին:
  2. Լյուֆային ճիշտ տեսք տալու համար նրան իջեցնում են տաք ջրի մեջ: Այնուհետև սպասում են, որ փափկի և լավ քամում են: Դրանից հետո լյուֆան տեղադրում են ֆորմայի մեջ: Զգուշորեն ուղղում՝ կրկնելով ֆորմայի կոնտուրը և թողնում չորանալու:
  3. Օճառագործությունում լյուֆան կարող է օգտագործվել նաև զրոյից օճառ պատրաստելիս. այն կիրառելի է ինչպես տաք, այնպես էլ սառը եղանակի դեպքում:
  4. Լյուֆայով հակացելյուլիտային օճառ պատրաստելիս պետք է հիշել․ եթե ավելացվելու է նարինջի եթերային յուղ, ապա չի խրախուսվում օգտագործել այդ օճառը տանից դուրս գալուց միանգամայն առաջ: Վերոհիշյալը կարող է հիմք հանդիսանալ արևայրուկների և պիգմենտային կետերի առաջացման համար:
  5. Լյուֆայով օճառը ստացվում է բավականին ձիգ: Այդ իսկ պատճառով զգայուն մաշկով մարդկանց չի առաջարկվում օգտագործել այն: Կամ օգտագործել շատ հազվադեպ՝ խորը պիլինգի ժամանակ:

Բնական սպունգ Լյուֆայի կտորներ հետևյալ հղումով:

Հավելյալ տեղեկատվություն

Քանակ

1հատ, 5հատ, 10հատ, 50հատ, 100հատ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։