Տիտանի դիօքսիդ (диоксид титана)

400 AMD10000 AMD

- +
Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Տիտանի դիօքսիդ ՝ սննդային ներկանյութ, հիմնական տիտանի արտադրության պրոդուկտ: Ներկայացվում է սպիտակ բյուրեղային փոշու տեսքով: Տաքացման արդյունքում տիտանի դիօքսիդը դեղնում է:

Այս դիօքսիդը բնության մեջ մաքուր վիճակում հանդիպում է ռուտիլայի, անատասի և բրուկիտայի բյուրեղներում:

Չի լուծվում ջրում:

Տիտանի դիօքսիդը պարունակում է ամֆոտեր հատկություններ՝ կարող է արտահայտել իր հիմնական և թթվային հատկությունները:

Օգտագործվում է թափանցիկ հումքը սպիտակեցնելու և մատային դարձնելու համար: Եթե նրան ընդամենը ավելացնել հումքին և խառնել՝ այն կարող է նստվածք տալ սպիտակ միացությունների տեսքով: Այդ իսկ պատճառով, ցանկալի է այն խառնել յուղի կամ գլիցերինի հետ, կամ խառնել ջրում մինչ միացությունների ամբողջական լուծում: Այսպիսի լուծույթներով շատ հեշտ է աշխատել, այն չի փչանում: Թափանցիկ հումքին կարելի է ավելացնել 0,5% տիտանի դիօքսիդ: Այսինքն, 10 գրամը բավարար է 2 կգ թափանցիկ հումք ներկելու համար: Դուք նույնպես կարող եք կառավարել մքությունը՝ թեթև ամպային տեսքից մինչ ամբողջովին անթափանց:

Կիրառելիությունը․

  1. Կոսմետիկական արտադրություն (օգտագործվում է արևապաշտպանիչ միջոցներում ՈՒՄ ճառագայթներից պաշտպանելու համար, օճառում, կրեմերում, ատամի մածուկներում),
  2. Դեղագործական արտադրությունում:

Արտադրվել է Չեխիայում: