Նկարագրություն
Ալանտոին – այս նյութը հաճախ օգտագոծվում է դեմքի, սպիերի և այլնի կրեմերի բաղադրություններում:
Ալանտոինը կոսմետիկայում կարելի է ստանալ սինթետիկ և բուսական եղանակներով: Բուսական ծագման ալանտոնիը ստանում են քարխոտի արմատներից, ծլած ցորենից, սոյայի լոբիներից և բրնձի կեղևից:
Ալանտոինը կոսմետիկայում հրաշալի միջոց է վնասված հյուսվածքները վերականգնելու համար: Մաշկին քսելուց միանգամայն հետո սկսվում է բջիջների ռեգեներացման գործընթացը պրոլիֆերացիայի հաշվին: Այն ուժեղանում է երկարաժամկետ փափկեցնող էֆֆեկտով և հանում է ցավային սինդրոմը: Վերոհիշյալը զգացվում է նյութը օգտագործելուց շատ կարճ ժամանակ հետո: Այն նաև փափկեցնում և խոնավեցնում է մաշկը:
Դեղագործական պրակտիկայում ալանտոինը կիրառվում է դանդաղ բուժվող վերքերի, այվածքների և վնասված մաշկերի դեպքում:
Ապացուցված է, որ ալանտոինը տիրապետում է կեռատոլիկ հատկությանը, որը նպաստում է մաշկի բջջային ռեգեներացիային, գրգռվածության հանմանը և այլն:
Այն փափկեցնում է եղջերաթաղանթը, խթանում է մահացած բջիջների արտահանմանը: Ալանտոինով կոսմետիկ միջոցները հաճախ առաջարկվում է ագրեսիվ միջավայրում գտնվող մաշկերի համար: Այն հանգստացնում է մաշկը արևայրուքներից հետո, մեխանիկական կամ քիմիական գրգռվածությունից հետո:
Ալանտոինը հրաշալի է նաև մազերի խնամքի ժամանակ՝ բակտերիաների քանակի աճին խանգարող հատկության շնորհիվ: Այս նյութը տիրապետում է սեբոկարգավորող հատկությունների, հեռացնում է մազերի ավելցուկային յուղերը:
Օգտագործվում է դեզոդորանտներում բակտերի նվազեցման հատկության շնորհիվ: Լվացող միջոցներում ավելացնում են մաշկի գրգռվածությունը նվազեցնելու նպատակով:
Ալանտոինը թունավոր չէ և չի խթանում բորբոքային ռեակցիաները: Արդյունավետ է նույնիսկ փոքր չափաքանակներով:
Ներմուծման տոկոս՝ 0,5-2%:
Օգտագործվում ՝
- Կրեմերում, լասյոններում, տոնիկներում,
- Սափրվելու միջոցներում,
- Դեզոդորանտներում,
- Ստրիների բուժման կրեմերում,
- Հանգստացնող պաշտպանող գելերում:
- Զրոյից օճառներում:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն