Սիլիցիումի երկօքսիդ (Диоксид кремния)

500 AMD1300 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Սիլիցիումի երկօքսիդ (Диоксид кремния) (ակտիվացված) – միկրոնիզացված, սպիտակ գույնի թեթև փոշի: Չի տիրապետում համի և հոտի:

Մասնիկների չափերը՝ 6-ից 40 մկր:

Սիլիցիումի երկօքսիդի մասնիկները կարող են առաջացնել դիսպերսիա գլիցերինում, յուղերում (ինչպես հանքային, այնպես բուսական), ջրում և այլ հեղուկներում՝ խտացնելով դրանք:

Սիլիցիումի երկօքսիդը փաստացի չեզոք է բոլոր նյութերի նկատմամբ և քիմիապես կայուն: Թունավոր չէ և անվնաս է, անվտանգ է և պայթուցիկ չէ: Տիրապետում է ուդելային բարձր մակերեսի, քանի որ պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ նանոչափերի մասնիկներ: Այդ իսկ պատճառով սինթետիկ սիլիցիումի երկօքսիդը գդել է մեծ կիրառություն արյունաբերության տարբեր ոլորտներում:

Ամորֆ սիլիցիումի երկօքսիդը տիրապետում է հետևալ հատկություններին․

  1. Խտացուցիչ՝ բարձացնում է պրոդուկտի խտությունը (կախված անհրաժեշտ խտության չափից սիլիցիումի երկօքսիդը ներմուծման չափաքանակը 1-30%):
  2. “Հոսունության” բարձրացում և պաշտպանում է պրոդուկտի գնդիկավորումից՝ դրանով իսկ ապահովելով պրոդուկտի պիտանելիության ժամկետի մեծացումը:
  3. Սպիտակեցնող:
  4. Բարձրացնում է դիմադրությունը և ամրությունը:
  5. Ակտիվ բաղադրիչների կրող (հատկապես դեղագործության մեջ և կոսմետիկայում):
  6. Կոսմետիկ պրոդուկտներում և օծանելիքներում (պիլինգներ, սկրաբեր) կրում է աբրազիվ նյութի դեր:Սիլիցիումի երկօքսիդ (Диоксид кремния)

Սիլիցիումի երկօքսիդի կիրառության հիմնական ոլորտները:

Դեղագործություն:

Սիլիցիումի երկօքսիդը կիրառվում է որպես օժանդակ բաղադրիչ հաբերի և այլ դեղագործական միջոցների պատրաստման ժամանակ:

Սիլիցիումի երկօքսիդը օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը և ծանր մետաղները:

Կոսմետիկ արդյունաբերություն:

Սիլիցիումի երկօքսիդը կոսմետիկ արդյունաբերությունում օգտագործվում է ինչպես հիմնական բաղադրիչ, այնպես էլ որպես հավելյալ բաղադրիչ:

Արդյունավետ կերպով շղարշապատում է, հարթեցնում է մաշկը և հեռացնում է կնճիռները: Հաջողությամբ հեռացնում է մահացած բջիջները:

Այս նյութը կիրառում են ատամի մածուկներ պատրաստելիս որպես անվտանգ սպիտակեցնող միջոց: Այն չի վնասում ատամի էմալը և դրական է ազդում ատամների և լնդերի վրա:

Կոսմետիկայում սիլիցիումի երկօքսիդը օգտագործվում է բոլոր տեսակի մաշկերի համար:

Սննդային արդյունաբերություն:

Սննդային արդյունաբերությունոմ սիլիցիումի երկօքսիդը օգտագորխում են որպես “հակաթխիչ” ագենտ, կանխում է գնդիկավորումը և մեծացնում է պրոդուկտի “հոսունությունը”: Այս նյութի օգտագործումը նպաստում է պրոդուկտի պիտանելիության ժամկետի մեծացմանը և կանխում է սնկերի առաջացումը:

Օպտիմալ ներմուծման տոկոս՝ մինչև 0.6%:

Կենցաղային քիմիայի արտադրություն:

Սիլիցիումի երկօքսիդը կանխում է շերտավորումը, խտացնում է և մեծացնում է պրոդուկտի մածուցիկությունը, մեծացնում է “հոսունությունը” և պիտանելության ժամկետը:

Օպտիմալ ներմուծման տոկոս՝ մինչև 1%:

Գյուղատնտեսության մեջ այս նյութը օգտագործվում է որպես կերերի հավելում:

Բացի դա, սիլիցիումի երկքօսիդը հանդիսանում է տարբեր մեխանիզմների և հանգույցների յուղերի և քսանյութերի բաղադրիչ (շփման մակարդակի և մաշվածության մակարդակի նվազեցման համար): Սիլիցիումի երկօքսիդը օգտագործում են մեծ բյուրեղներ աճեցնելու համար: Կավե իրերի, կվարցային ապակիների, սիլիկտաների, էլեկտրոնային կոմպոնենտների, հանգցման փոշիների արտադրության ժամանակ:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 50գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։